Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2023 թվականի N 52
«ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 5 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ԵՎ «ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 35 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով համայնքի ղեկավարի 27․11․2023 թ-ի թիվ 1670 որոշումը և ղեկավարվելով «Պետական ոչ առեվտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով՝ և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1․Տալ համաձայնություն «Վանաձոր համայնքի թիվ 5 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը «Վանաձոր համայնքի թիվ 5 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն և «Վանաձոր համայնքի թիվ 35 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը «Վանաձոր համայնքի թիվ 35 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն վերանվանելուն:
2․Հաստատել «Վանաձոր համայնքի թիվ 5 մսուր-մանկապարտեզ» և «Վանաձոր համայնքի թիվ 35 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները նոր խմբագրությամբ` համաձայն թիվ 1 և թիվ 2 հավելվածների:
ԿՈՂՄ (18) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Ա․ Փելեշյան | Վ. Օհանյան | ||
Ա․ Բերնեցյան | Լ․ Թադևոսյան | ||
Ա․ Դեմիրխանյան | Վ․ Մկրտչյան | ||
Ա. Խաչատրյան | Հ․ Մանուկյան | ||
Հ․Խլոպուզյան | Գ․ Հարությունյան | ||
Ա․Ալավերդյան | Ա․ Հարությունյան | ||
Լ.Հովսեփյան | Ն․ Հովհաննիսյան | ||
Գ․Քալանթարյան | Դ․ Խաչատրյան | ||
Ս․Ղամբարյան | Է․Մարգարյան |