Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2023 թվականի N 50
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 06-084-0316-0100 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.11399ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի» 30.11.2021թ. թիվ 248 դրական եզրակացությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ, 11-րդ, 12-րդ, 14-րդ մասերով, ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1918-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշումներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.Փոխել Վանաձոր համայնքի գյուղ Շահումյան հասցեում գտնվող, Վարդան Հովակիմի Հախվերդյանի սեփականություն հանդիսացող, 06-084-0316-0100 ծածկագրով 0.11399հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական նշանակության վարելահողեր հողերից` բնակավայրերի հողեր նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման հողեր գործառնական նշանակության:
2.Հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոխված` հողամասի սեփականատիրոջ դիմումի համաձայն համայնքի ղեկավարի կողմից սահմանված կարգով ընդունած համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու պահից:
ԿՈՂՄ (18) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Ա․ Փելեշյան | Վ. Օհանյան | ||
Ա․ Բերնեցյան | Լ․ Թադևոսյան | ||
Ա․ Դեմիրխանյան | Վ․ Մկրտչյան | ||
Ա. Խաչատրյան | Հ․ Մանուկյան | ||
Հ․Խլոպուզյան | Գ․ Հարությունյան | ||
Ա․Ալավերդյան | Ա․ Հարությունյան | ||
Լ.Հովսեփյան | Ն․ Հովհաննիսյան | ||
Գ․Քալանթարյան | Դ․ Խաչատրյան | ||
Ս․Ղամբարյան | Է․Մարգարյան |