Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2023 թվականի N 44
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ ԳՅՈՒՂ ԳՈՒԳԱՐՔԻ 6-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՀԱՏՄԱՆ՝ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ 2020 ԹՎԱԿԱՆԻ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱԿՈԹՈՂԻ ՏԵՂԱԴՐՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Համլետ Ջանինյանի և Արծրուն Հարությունյանի դիմումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 31.08.1999 թվականի թիվ 551 որոշմամբ՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ համաձայնություն Վանաձոր համայնքի գյուղ Գուգարքի 6-րդ և 3-րդ փողոցների հատման՝ հրապարակի կենտրոնում 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողի տեղադրմանը՝ համաձայն սույն որոշմանը կից էսքիզային նախագծի:
2. Հուշակոթողի նախագիծը համաձայնեցնել Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի հետ:
ԿՈՂՄ (17) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Ա․ Փելեշյան | Վ. Օհանյան | ||
Ա․ Բերնեցյան | Լ․ Թադևոսյան | ||
Ա․ Դեմիրխանյան | Վ․ Մկրտչյան | ||
Ա. Խաչատրյան | Հ․ Մանուկյան | ||
Հ․Խլոպուզյան | Գ․ Հարությունյան | ||
Լ.Հովսեփյան | Ա․ Հարությունյան | ||
Գ․Քալանթարյան | Ն․ Հովհաննիսյան | ||
Ս․Ղամբարյան | Դ․ Խաչատրյան | ||
Է․Մարգարյան |