ՈՐՈՇՈՒՄ 42

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2023 թվականի N42 

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 1/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍՊԱՅԻ ՏԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալի 30․06․2023թ․ թիվ 03/11․12/4985-2023 գրությունը,  Հայաստանի Հանրապետության անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 16062023-06-0042 վկայականը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1.Վանաձոր քաղաքի Թատերական փողոց թիվ 1/1 Սպայի տուն հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող  Սպայի տան զբաղեցրած 0.229349հա մակերեսով հողամասը (կադաստրային արժեք՝ 56190505 /հիսունվեց միլիոն հարյուր իննսուն հազար հինգ հարյուր հինգ/ դրամ) նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը։

2.Համայնքի ղեկավարին՝ իրականացնել պայմանագրի կնքման գործընթացը:

 

ԿՈՂՄ (18) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (0)
Ա․ Փելեշյան Վ. Օհանյան
Ա․ Բերնեցյան Լ․ Թադևոսյան
Ա․ Դեմիրխանյան Վ․ Մկրտչյան
Ա. Խաչատրյան Հ․ Մանուկյան
Հ․Խլոպուզյան Գ․ Հարությունյան
Ա․Ալավերդյան Ա․ Հարությունյան
Լ.Հովսեփյան Ն․ Հովհաննիսյան
Գ․Քալանթարյան Դ․ Խաչատրյան
Ս․Ղամբարյան Է․Մարգարյան

You May Also Like