Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2023 թվականի N 39-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ
2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.Հաստատել Վանաձոր համայնքի 2024 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի, ծախսերի և եկամուտների հետևյալ հաշվեկշռվածությամբ՝
1) եկամուտներ՝ 6 619 103 400 (վեց միլիարդ վեց հարյուր տասնինը միլիոն հարյուր երեք հազար չորս հարյուր) ՀՀ դրամ։
2) ծախսեր՝ 6 819 103 400 (վեց միլիարդ ութ հարյուր տասնինը միլիոն հարյուր երեք հազար չորս հարյուր) ՀՀ դրամ:
3) դեֆիցիտը՝ 200 000 000 (երկու հարյուր միլիոն) ՀՀ դրամ:
2.«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ թույլատրել համայնքի ղեկավարին 2024 թվականին անհրաժեշտության դեպքում, սույն որոշման 1-ին կետով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 5 տոկոսի սահմաններում վերաբաշխել դրանք:
3.Թույլատրել համայնքի ղեկավարին սույն որոշմամբ հաստատված հատկացումների սահմաններում.
1) համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կարգով և մշտական գործող համապատասխան հանձնաժողովի ներկայացմամբ հաստատել սոցիալական ծրագրերով նախատեսված ծառայությունների և շահառուների ցանկն ու կազմակերպել վճարումների կատարումը,
2) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման այլ ծախսերի (միջոցառումների կազմակերպում), նվիրատվությունների և սուբսիդիաների համար նախատեսված հոդվածներով հատկացումների վերծանումը և ծախսերի իրականացումը:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
ԿՈՂՄ (16) | ԴԵՄ(2) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Ա․ Փելեշյան | Վ. Օհանյան | Ա․Ալավերդյան | |
Ա․ Բերնեցյան | Լ․ Թադևոսյան | Լ.Հովսեփյան | |
Ա․ Դեմիրխանյան | Վ․ Մկրտչյան | ||
Ա. Խաչատրյան | Հ․ Մանուկյան | ||
Հ․Խլոպուզյան | Գ․ Հարությունյան | ||
Գ․Քալանթարյան | Ն․ Հովհաննիսյան | ||
Ս․Ղամբարյան | Դ․ Խաչատրյան | ||
Ա․ Հարությունյան | Է․Մարգարյան |