Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2023 թվականի N38-Ն
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 9-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.Սահմանել, որ.
1) Վանաձոր համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների՝ մանկապարտեզների, կրթադաստիարակչական ուսումնական հաստատությունների (երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցներ, մարզադպրոցներ, մշակույթի տներ և այլ) ծառայություններից օգտվողների համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ.
ա. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար.
բ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայության ժամանակ զոհված կամ 1-ին կարգի հաշմանդամ դարձած զինծառայողների, ազատամարտիկների երեխաների համար.
գ. 1-ին կարգի հաշմանդամ երեխաների համար.
դ. Փախստականի կարգավիճակ ունեցող ընտանիքների երեխաների և աղետի կամ պատերազմական գոտուց Հայաստան (Վանաձոր) տեղափոխված հայ ընտանիքների երեխաների համար.
ե. Չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների մեկ երեխայի համար.
զ. Ուսումնամարզական խմբերի կարգային մարզիկների համար (մարզադպրոցներ).
է. Սպորտային կատարելության խմբերի մարզիկների համար (մարզադպրոցներ):
2) Վանաձոր համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների՝ մանկապարտեզների, կրթադաստիարակչական ուսումնական հաստատությունների (երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցներ, մարզադպրոցներ, մշակույթի տներ և այլ) ծառայություններից օգտվողների համար սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառվում են արտոնություններ՝ տեղական վճարի նկատմամբ 50 տոկոսի դրույքաչափի կիրառմամբ.
ա. 1-ին կարգի հաշմանդամ ծնող ունեցող երեխաների համար.
բ. Ընտանիքի անապահովության 36 և ավելի բարձր միավոր ունեցող ընտանիքների 1 երեխայի համար։
գ. Խնամատար ընտանիքներում ընդգրկված երեխաների համար:
2.Ուժը կորցրած ճանաչել 14 դեկտեմբերի 2022 թվականի «ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքում տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու և Վանաձոր համայնքի ավագանու 28 հոկտեմբերի 2020 թվականի թիվ 102-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 9-Ն որոշումը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԿՈՂՄ (18) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Ա․ Փելեշյան | Վ. Օհանյան | ||
Ա․ Բերնեցյան | Լ․ Թադևոսյան | ||
Ա․ Դեմիրխանյան | Վ․ Մկրտչյան | ||
Ա. Խաչատրյան | Հ․ Մանուկյան | ||
Հ․Խլոպուզյան | Գ․ Հարությունյան | ||
Ա․Ալավերդյան | Ա․ Հարությունյան | ||
Լ.Հովսեփյան | Ն․ Հովհաննիսյան | ||
Գ․Քալանթարյան | Դ․ Խաչատրյան | ||
Ս․Ղամբարյան | Է․Մարգարյան |