ՈՐՈՇՈՒՄ 35

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2023 թվականի N35  

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ՝ ԹԵՎՈՍՅԱՆ ՓՈՂՈՑ 2/11 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 06-001-0211-0033 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.88ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի 20.08.2021թվականի թիվ 06/11.2/7529-2021 գրությունը, ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 18.08.2021թ. թիվ 1/փ-252 եզրակացությունը,  ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թևոսյան փողոց  2/11 հասցեում գտնվող 0.88հա մակերեսով հողամասը  արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության՝ արդյունաբերական օբյեկտների հողերից բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողերի փոխելու ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի փոփոխության վերաբերյալ շահագրգիռ մարմինների կողմից ներկայացված առաջարկությունների և դիտողությունների ամփոփաթերթը, Վանաձոր համայնքի ղեկավարի առաջարկությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ, 11-րդ, 12-րդ, 14-րդ մասերով, ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1918-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշումներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.


1.Փոխել Վանաձոր համայնքի Թևոսյան փողոց 2/11հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող, 06-001-0211-0033 ծածկագրով 0.88հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը՝  արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների հողերից բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողերի:

2. Հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոխված` հողամասի սեփականատիրոջ դիմումի համաձայն համայնքի ղեկավարի կողմից սահմանված կարգով ընդունած համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

ԿՈՂՄ (17) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (0)
Ա․ Փելեշյան Լ․ Թադևոսյան
Ա․ Բերնեցյան Վ․ Մկրտչյան
Ա․ Դեմիրխանյան Հ․ Մանուկյան
Ա. Խաչատրյան Գ․ Հարությունյան
Հ․Խլոպուզյան Ա․ Հարությունյան
Ա․Ալավերդյան Ն․ Հովհաննիսյան
Լ.Հովսեփյան Դ․ Խաչատրյան
Գ․Քալանթարյան Է․Մարգարյան
Ս․Ղամբարյան

 

 

You May Also Like