Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2023 թվականի N30
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԵՎՈՍՅԱՆ-2 ԱՌԱՆՁԻՆ ՄԻԿՐՈՇՐՋԱՆԻ ՀԱՏԱԿԱԳԾՄԱՆ
ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Վանաձորի քաղաքային համայնքի ավագանու 2014 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 56-Ն որոշմամբ հաստատված Վանաձոր քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակման նախագիծը, գլխավոր հատակագծի լրամշակման նախագծային առաջադրանքը, ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը, «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ի 15.08.2013 թվականի թիվ 7/ՊՓ-267 փորձաքննության եզրակացությունը և ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 22-րդ և 23-րդ կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.Հաստատել Վանաձոր համայնքի Թևոսյան-2 առանձին միկրոշրջանի հատակագծման նախագիծը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:
2.Վերը նշված տարածքների անհատական բնակելի տներով զբաղեցված և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը հատկացնել՝ համաձայն թիվ 1 հավելվածի:
ԿՈՂՄ (17) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Ա․ Փելեշյան | Լ․ Թադևոսյան | ||
Ա․ Բերնեցյան | Վ․ Մկրտչյան | ||
Ա․ Դեմիրխանյան | Հ․ Մանուկյան | ||
Ա. Խաչատրյան | Գ․ Հարությունյան | ||
Հ․Խլոպուզյան | Ա․ Հարությունյան | ||
Ա․Ալավերդյան | Ն․ Հովհաննիսյան | ||
Լ.Հովսեփյան | Դ․ Խաչատրյան | ||
Գ․Քալանթարյան | Է․Մարգարյան | ||
Ս․Ղամբարյան |