ՈՐՈՇՈՒՄ 27

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2023 թվականի N27

ՄԱՐԻՆԵ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ                         ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով նոտար Մարինե Սամվելի Գալստյանի 21․04․2023թ․ թիվ 01/6604 դիմումը, Վանաձոր համայնքի ավագանու 2018 թվականի մայիսի 30-ի «Մարինե Գալստյանին վարձակալությամբ տարածք հանձնելու մասին» թիվ 63 որոշումը, 2018 թվականի հունիսի 21-ի «Անշարժ գույքի վարձակալության» թիվ 174 պայմանագիրը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է․

1․ Վանաձոր համայնքի ղեկավարի և նոտար Մարինե Գալստյանի միջև 2018 թվականի հունիսի 21-ի «Անշարժ գույքի վարձակալության» թիվ 174 պայմանագիրի ժամկետը երկարաձգել 1/մեկ/ տարով, վարձավճարի չափ սահմանելով 1քմ-ի համար ամսական՝ 1200/հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ։
2․ Վանաձոր համայնքի ղեկավարին՝ Մարինե Գալստյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել անշարժ գույքի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ համապատասխան համաձայնագիր։

ԿՈՂՄ (17) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (0)
Ա․ Փելեշյան Լ․ Թադևոսյան
Ա․ Բերնեցյան Վ․ Մկրտչյան
Ա․ Դեմիրխանյան Հ․ Մանուկյան
Ա. Խաչատրյան Գ․ Հարությունյան
Հ․Խլոպուզյան Ա․ Հարությունյան
Ա․Ալավերդյան Ն․ Հովհաննիսյան
Լ.Հովսեփյան Դ․ Խաչատրյան
Գ․Քալանթարյան Է․Մարգարյան
Ս․Ղամբարյան

 

You May Also Like