Ո Ր Ո Շ ՈՒ Մ
07 ապրիլի 2016 թվականի N 25-Ն
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի
«ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 55-Ն
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Արցախին ֆինանսապես աջակցելու նպատակով և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով ու «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝
Վանաձոր համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1. Համայնքի բյուջեի ծախսային մասում կատարել 3000.0 հազար դրամի փոփոխություններ` համաձայն հավելվածի:
2. Համայնքի բյուջեի տողերը համարել փոփոխված` սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխություններին համապատասխան:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ
ԿՈՂՄ
Գ.Քալանթարյան
Ա.Օհանյան
Ս.Ղամբարյան
Ա.Ափինյան
Կ.Պառավյան
Ա.Հարությունյան
Ա.Խաչատրյան
Հ.Մովսիսյան
Վ.Դավիթավյան
Դ.Սիմոնյան
Ա.Մատինյան
ԴԵՄ
ՁԵՌՆՊԱՀ