Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2023 թվականի N24
«ՆԵՑՈՒԿ ՀԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի 1-ին մասով, 693-րդ հոդվածի 1-ին մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով` Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1.Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող 2 տրակտոր՝ 2 (երկու) տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Նեցուկ ՀԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
2.Վանաձոր համայնքի ղեկավարին՝ «Նեցուկ ՀԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանհետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:
ԿՈՂՄ (17) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Ա․ Փելեշյան | Լ․ Թադևոսյան | ||
Ա․ Բերնեցյան | Վ․ Մկրտչյան | ||
Ա․ Դեմիրխանյան | Հ․ Մանուկյան | ||
Ա. Խաչատրյան | Գ․ Հարությունյան | ||
Հ․Խլոպուզյան | Ա․ Հարությունյան | ||
Ա․Ալավերդյան | Ն․ Հովհաննիսյան | ||
Լ.Հովսեփյան | Դ․ Խաչատրյան | ||
Գ․Քալանթարյան | Է․Մարգարյան | ||
Ս․Ղամբարյան |