Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2023 թվականի N23
ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Աղասի Արայի Հարությունյանի 12․04․2023թ․ թիվ 02/5974 դիմումը, ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն Վանաձորի հաշվառման քննական բաժանմունքից տրամադրված տեղեկանքը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է․
1.Քանի որ Աղասի Արայի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող BMW X5 4.4 1 մակնիշի 34 ZF 085 պետհամարանիշի փոխադրամիջոցը 2014 թվականին վթարի հետևանքով դարձել է շահագործման համար ոչ պիտանի և 24․09․2014 թվականից ժամանակավորապես հանվել է հաշվառումից՝ նշված փոխադրամիջոցի նկատմամբ սահմանել գույքահարկի գծով արտոնություն խոտանելու պայմանով:
2.Վանաձոր համայնքի ղեկավարին` գույքահարկի հաշվառման բազայում Աղասի Արայի Հարությունյանի նկատմամբ հարկային պարտավորությունների մասով կատարել վերահաշվարկ:
ԿՈՂՄ (17) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Ա․ Փելեշյան | Լ․ Թադևոսյան | ||
Ա․ Բերնեցյան | Վ․ Մկրտչյան | ||
Ա․ Դեմիրխանյան | Հ․ Մանուկյան | ||
Ա. Խաչատրյան | Գ․ Հարությունյան | ||
Հ․Խլոպուզյան | Ա․ Հարությունյան | ||
Ա․Ալավերդյան | Ն․ Հովհաննիսյան | ||
Լ.Հովսեփյան | Դ․ Խաչատրյան | ||
Գ․Քալանթարյան | Է․Մարգարյան | ||
Ս․Ղամբարյան |