ՈՐՈՇՈՒՄ 20

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2023 թվականի N20

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մնացած տրանսպորտային միջոցները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և ՀՀ «Հարկային օրենսգրքի» 245-րդ հոդվածի 2-րդ կետով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1․ Խոտանելու նպատակով հաշվառումից հանել և գույքահարկի պարտքից ազատել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մնացած, Վանաձոր համայնքում հաշվառված հետևյալ փոխադրամիջոցները․
– ԲՄՎ մակնիշի 23 ՍՍ 300 պետհամարանիշի (սեփականատեր՝ Վերա Դանիելյան),
– ՈՒԱԶ 469Բ մակնիշի 36 NN 036 պետհամարանիշի (սեփականատեր՝ Ասատուր Սողոյան),
– ՄԵՐՍԵԴԵՍ-ԲԵՆՍ մակնիշի 36 LG 511 պետհամարանիշի (սեփականատեր՝ Կամո Պետրոսյան),
– ՄԵՐՍԵԴԵՍ-ԲԵՆՍ մակնիշի 44 NO 414 պետհամարանիշի (սեփականատեր՝ Նորայր Մելիքբեկյան):
2. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնին՝ փոխադրամիջոցների գույքահարկի հաշվառման բազայում կատարել վերահաշվարկ։

 

ԿՈՂՄ (17) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (0)
Ա․ Փելեշյան Լ․ Թադևոսյան
Ա․ Բերնեցյան Վ․ Մկրտչյան
Ա․ Դեմիրխանյան Հ․ Մանուկյան
Ա. Խաչատրյան Գ․ Հարությունյան
Հ․Խլոպուզյան Ա․ Հարությունյան
Ա․Ալավերդյան Ն․ Հովհաննիսյան
Լ.Հովսեփյան Դ․ Խաչատրյան
Գ․Քալանթարյան Է․Մարգարյան
Ս․Ղամբարյան

You May Also Like