ՈՐՈՇՈՒՄ 16

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2023 թվականի N16

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2023-2024թթ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքում ներհամայնքային տրանսպորտի արդիականացման և վերափոխման անհրաժեշտությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի  18-րդ  հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 44-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով  և «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է․

1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2023-2024թթ․ տրանսպորտային ռազմավարությունը` համաձայն N1 հավելվածի։

2․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2023-2024թթ․ տրանսպորտային ռազմավարության գործողությունների ծրագիրը` համաձայն N2 հավելվածի։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ԿՈՂՄ (17) ԴԵՄ(0) ՁԵՌՆՊԱՀ (0)
Ա․ Փելեշյան Լ․ Թադևոսյան
Ա․ Բերնեցյան Վ․ Մկրտչյան
Ա․ Դեմիրխանյան Հ․ Մանուկյան
Ա. Խաչատրյան Գ․ Հարությունյան
Հ․Խլոպուզյան Ա․ Հարությունյան
Ա․Ալավերդյան Ն․ Հովհաննիսյան
Լ.Հովսեփյան Դ․ Խաչատրյան
Գ․Քալանթարյան Է․Մարգարյան
Ս․Ղամբարյան

You May Also Like