ՈՐՈՇՈՒՄ N 130Ն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 նոյեմբերի 2018 թվականի N  130-Ն

 

 ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20 –Ի ԹԻՎ 109-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

  1. Վանաձոր համայնքի բյուջեի եկամտային մասում կատարել 13.850.000 (տասներեք միլիոն ութ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի փոփոխություններ` համաձայն հավելված թիվ 1-ի:
  2. Համայնքի բյուջեի ծախսային մասում կատարել 13.850.000 (տասներեք միլիոն ութ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի փոփոխություններ` համաձայն հավելված թիվ 2-ի:
  3. Համայնքի բյուջեի տողերը համարել փոփոխված `սույն որոշման 1-ին և 2-րդ կետերից բխող փոփոխություններին համապատասխան:
  4.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ԿՈՂՄ (18 ) ԴԵՄ(0 ) ՁԵՌՆՊԱՀ ( 2)
Մ.Ասլանյան Ա.Փելեշյան Հ.Այվազյան
Գ.Քալանթարյան Կ.Դավթյան Ա.Եղիազարյան
Ա.Գրիգորյան Ս.Աղաբեկյան
Խ.Վարդանյան Ա.Լոքյան
Ա.Մատինյան Մ.Ապերյան
Հ.Մովսիսյան Հ.Ղամբարյան
Ա.Ափինյան Դ.Հակոբյան
Վ.Ավագյան
Դ.Սիմոնյան
Ս.Մելքոնյան
Ս.Ղամբարյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ

You May Also Like