Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2023 թվականի N11
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի ԹԻՎ 7, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԴԱՐՊԱՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 30-Ա, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի ԹԻՎ 13-Ա, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՈՒԳԱՐՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի ԹԻՎ 16 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հավելվածի 2․5 կետին համաձայն «Լոռու մարզի համայնքներն ու բնակավայրերը» ցանկի և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 102-րդ հոդվածի 4-րդ մասը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
Ուժը կորցրած ճանաչել Վանաձոր համայնքի ավագանու 2020 թվականի փետրվարի 14-ի «Վանաձոր համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նոր կազմը հաստատելու և Վանաձոր համայնքի ավագանու 23 նոյեմբերի 2017 թվականի թիվ 95-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 7 որոշումը, Լոռու մարզի Դարպաս համայնքի ավագանու 2020 թվականի հոկտեմբերի 14-ի «Դարպաս համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» թիվ 30-Ա որոշումը, Լոռու մարզի Շահումյան համայնքի ավագանու 2019 թվականի ապրիլի 15-ի «Շահումյան համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» թիվ 13-Ա որոշումը, Լոռու մարզի Գուգարքի գյուղական համայնքի ավագանու 2015 թվականի հունիսի 18-ի «Գուգարք համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» թիվ 16 որոշումը։
ԿՈՂՄ (17) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Ա․ Փելեշյան | Լ․ Թադևոսյան | ||
Ա․ Բերնեցյան | Վ․ Մկրտչյան | ||
Ա․ Դեմիրխանյան | Հ․ Մանուկյան | ||
Ա. Խաչատրյան | Գ․ Հարությունյան | ||
Հ․Խլոպուզյան | Ա․ Հարությունյան | ||
Ա․Ալավերդյան | Ն․ Հովհաննիսյան | ||
Լ.Հովսեփյան | Դ․ Խաչատրյան | ||
Գ․Քալանթարյան | Է․Մարգարյան | ||
Ս․Ղամբարյան |