Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2023 թվականի N10
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով և 13-րդ հոդվածով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1․ Սահմանել՝
ա) Ոչ բնակելի՝ նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը ըստ շինության ընդհանուր մակերեսի՝ համաձայն թիվ 1 հավելվածի:
բ) Ոչ կենցաղային և խոշոր եզրաչափերի մեկ խորանարդ մետր աղբի տեղափոխման արժեքը՝ 2.382 ՀՀ դրամ,
գ) Շինարարական մեկ տոննա աղբի տեղափոխման արժեքը՝ 4.016 ՀՀ դրամ:
2.Շինարարական և խոշոր եզրաչափերով աղբ առաջացնողների կողմից սեփական միջոցներով աղբի տեղափոխման թույլտվության դրույքաչափ սահմանել համապատասխան աղբահանության վճար վճարողի կողմից հաշվարկվելիք դրույքաչափի 10%-ի չափով։
3․ Աղբահանության վճար վճարողների հաշվառումը, աղբահանության վճարի հաշվարկումը, ինչպես նաև այդ վճարի գանձումը իրականացնել Վանաձորի համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման միջոցով։
4․ Աղբի հավաքման և փոխադրման վերաբերյալ թույլտվությունը տրամադրել աղբահանության և սանիտարական մաքրման նպատակներին և գործընթացի կազմակերպման սկզբունքներին համապատասխան։
5․ Կենցաղային աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներն իրականացնել համայնքի կարիքների համար գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված օպերատորների միջոցով։
6․ Վանաձոր համայնքի աղբահանությունն իրականացնել ըստ ընտրված գոտիների՝
I գոտի՝ Թագավորանիստ, Բազում, Ուսանողական, Դիմաց թաղամասեր
II գոտի՝ Խանդակ, Խնձորուտ թաղամասեր
III գոտի՝ Կենտրոն, Ցալկուտ, Ջուխտ Ախպուր թաղամասեր
IV գոտի՝ Վանաձոր թաղամաս V գոտի՝ Քիմշեն թաղամաս
VI գոտի՝ Տավրոս, Տարոն, Առափնյա, Առդա թաղամասեր
VII գոտի՝ Գուգարք բնակավայր
VIII գոտի՝ Դարպաս բնակավար
IX գոտի՝ Շահումյան բնակավայր
Ըստ զանգվածի՝ մեկ տոննա կենցաղային աղբի տեղափոխման արժեք՝
I գոտի՝ 40կմ – 9085,5 ՀՀ դրամ
II գոտի՝ 46կմ – 10097,0 ՀՀ դրամ
III գոտի՝ 32կմ – 7600,6 ՀՀ դրամ
IV գոտի՝ 35կմ – 8445,5 ՀՀ դրամ
V գոտի՝ 30կմ – 7564,0 ՀՀ դրամ
VI գոտի՝ 25կմ – 6460,1 ՀՀ դրամ
VII գոտի՝ 40կմ – 8585.5 ՀՀ դրամ
VIII գոտի՝ 25կմ – 6341.0 ՀՀ դրամ
IX գոտի՝ Շահումյան բնակավայրում աղբահանությունն իրականացնել ըստ անհրաժեշտության՝ համաձայն համայնքի բյուջեի:
7.Վանաձոր համայնքի սանիտարական մաքրումն իրականացնել ըստ ընտրված գոտիների համար նախատեսված սանիտարական մաքրման ենթակա փողոցների` համապատասխան ծավալներով` համաձայն թիվ 2 հավելվածի:
8․Հաստատել համայնքի տարածքում աղբարկղերի (կոնտեյներներ) տեղադրման վայրերի ցանկը, բազմաբնակարան շենքերի աղբամուղերի հասցեները, շրջիկ երթերի միջոցով աղբահանություն իրականացնող փողոցների ցանկը և աղբի տեղափոխման ժամանակացույցը՝ համաձայն թիվ 3 հավելվածի:
9.Համայնքում առաջացող աղբի տարեկան ծավալը կազմում է 27788.15 տն։ Աղբահանության աշխատանքներն իրականացնել հատուկ կահավորված աղբատար և բեռնատար ինքնաթափ մեքենաների միջոցով։
10.Կենցաղային և խոշոր եզրաչափերի աղբը տեղափոխել աղբի տեսակավորման և վերամշակման արտադրամաս կամ աղբաթափման համար սահմանված Արջուտ գյուղին հարակից աղբաթափման վայր:
11.Շինարարական աղբը տեղափոխել հատուկ այդ նպատակի համար նախատեսված Տարոն-4 թաղամասին կից գտնվող աղբաթափման վայր:
12․ Ուժը կորցրած ճանաչել Վանաձորի համայնքի ավագանու 30 ապրիլի 2021 թվականի «Վանաձոր համայնքի սանիտարական մաքրման սխեման հաստատաելու մասին» թիվ 44 որոշումը։
13․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 01-ից։
ԿՈՂՄ (17) | ԴԵՄ(0) | ՁԵՌՆՊԱՀ (0) | |
---|---|---|---|
Ա․ Փելեշյան | Լ․ Թադևոսյան | ||
Ա․ Բերնեցյան | Վ․ Մկրտչյան | ||
Ա․ Դեմիրխանյան | Հ․ Մանուկյան | ||
Ա. Խաչատրյան | Գ․ Հարությունյան | ||
Հ․Խլոպուզյան | Ա․ Հարությունյան | ||
Ա․Ալավերդյան | Ն․ Հովհաննիսյան | ||
Լ.Հովսեփյան | Դ․ Խաչատրյան | ||
Գ․Քալանթարյան | Է․Մարգարյան | ||
Ս․Ղամբարյան |