Նոյեմբերի 4-6-ը համաձայն Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների պլանի, Ա. Ազարյանի անվան <<Կենտրոն>> համալիր մարզադպրոցի մարզադահլիճում անց է կացվել Վանաձոր քաղաքի տղաների և աղջիկների վոլեյբոլի գավաթի խաղարկություն: Մասնակցել են ավագ դպրոցների, քոլեջների, ուսումնարանների աղջիկների և տղաների 4-ական հավաքական թիմեր:
Աղջիկների մրցումներում առաջին տեղ է գրավել թիվ 13 ավագ դպրոցի թիմը, երկրորդ տեղ` թիվ 11 ավագ դպրոցի թիմը, երրորդ տեղ` <<Պոլիտեխնիկական քոլեջի>> թիմը:
Տղաների մրցումներում առաջին տեղ է գրավել թիվ 11 ավագ դպրոցի թիմը, երկրորդ տեղ` թիվ 6-րդ դպրոցի թիմը, երրորդ տեղ` <<Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի>> թիմը:
Գավաթի խաղարկությունում հաղթող և մրցանակակիր թիմերը պարգևատրվել են համայնքապետարանի կողմից սահմանված համապատասխան կարգի պատվոգրերով, գավաթներով և մեդալներով:
Աղջիկների մրցումներում լավագույն խաղացողներ են ճանաչվել Գոհար Հակոբյանը /թիվ 11 ավագ դպրոց/, Էլլադա Ալավերդյանը /թիվ 13 ավագ դպրոց/, Մերի Հովհաննիսյանը /թիվ 13 ավագ դպրոց/:
Տղաների մրցումներում լավագույն խաղացողներ են ճանաչվել Դավիթ Սերոբյանը /թիվ 11 ավագ դպրոց/, Սերյոժա Առաքելանը /<<Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ>>/, Մեսրոպ Մազմանյանը /թիվ 6 դպրոց/: Նրանք պարգևատրվել են մարզական արձանիկներով և պատվոգրերով:
Շնորհակալագրեր են հանձնվել մրցավարներին, Ա. Ազարյանի անվան <<Կենտրոն>> համալիր մարզադպրոցի տնօրինությանը և ոստիկանության աշխատակիցներին: