Այսօր Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ <<Վիշեգրադը հայ երեխաների աչքերով>> ցուցահանդես-փառատոնը։
Ցուցահանդեսի բացմանը ներկա էի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը և համայնքապետարանի ներկայացուցիչներ։
Ցուցահանդեսին մասնակցում են Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի շուրջ 70 սան՝ 100-ից ավելի աշխատանքներով։
2013 թ․-ից մինչ օրս Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղը համագործակցում է Հայաստանի <<Ռոլան Բիկով>> հիմնադրամի հետ։ Միասին իրականացրել են մի շարք ծրագրեր, այդ թվում՝ այս փառոտոնը, որը հնարավորություն է տալիս ներկայացնելու մեր սաների աշխատանքները աշխարհի տարբեր երկրներում, նպաստում է նոր անմիջական կապերի ստեղծմանը։
Կենտրոնի տնօրեն Կարինե Գլոյանի խոսքերով փառատոնը տաղանդավոր երեխաների բացահայտման հիանալի հարթակ է։