Այսօր Վանաձորի բոլոր դպրոցներում անցկացվում են ։ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը ներկա է եղել Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցի ավարտական ցերեկույթին, բարի երթ մաղթել շրջանավարտներին։
Ներկաներին իր աղոթքն ու օրհնությունն է բերել Գուգարաց թեմի հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանը։
Միջոցառումն սկսելուց առաջ ավարտական դասարանի աշակերտները Համերաշխության այգում ծաղիկներ են խոնարհել 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին։