Վերականգնվեց Վանաձոր- Երևան նախկին 1200 դրամ փոխադրավարձը

gazelՀաշվի առնելով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի առաջարկությունը և եզրակացությունը՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հունվարի 24-ի հրամանով Երևան-Վանաձոր և Վանաձոր-Երևան ուղղությամբ միկրոավտոբուսային երթուղիներում վերականգնվել է նախկին փոխադրավարձը՝ 1200 դրամ։

Հիշեցնենք, որ բազմաթիվ քաղաքացիների մոտ դժգոհություն էր առաջացրել 2012թ. հունիսին, դեռևս Տրանսպորտի և կապի նախկին նախարարի օրոք, Երևան-Վանաձոր և հակառակ ուղղությամբ՝ Վանաձոր-Երևան, միկրոավտոբուսային երթուղիներում փոխադրավարձի բարձրացումը: Այն 1200 դրամից դարձել էր 1400 դրամ։

You May Also Like

Leave a Reply