2022 թվականնին հանրապետությունում կայանալիք ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (#EU Sustainable Energy Week) շրջանակներում նոյեմբերի 15-ին Վանաձորում անցկացվեց սիրողական հեծանվավազք-ֆլեշմոբ՝ «Վելո-Վան 2022»։
Հեծանվավազքին մասնակցեցին մարզադպրոցների սաներ, երիտասարդներ, համայնքապետարանի ներկայացուցիչներ՝ ի դեմս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի։
Հեծանվավազքը մեկնարկեց Վանաձորի կերպարվեստի թանգարանից՝ Տիգրան Մեծ պողոտայի ողջ երկայնքով։
Մրցանակային տեղերը զբաղեցրին թեթև ատլետիկայի դպրոցի ներկայացուցիչները։ Գավաթներ ստացան ակտիվ մասնակցություն ցուցաբերած երեք մարզադպրոցներ։ Համայնքապետարանի կողմից տրվեցին նաև խրախուսական մրցանակներ։
Վանաձորում վերջերս հիմնված «Բու» հեծանվային պարկի ղեկավար Էմմա Պետրոսյանի կողմից մասնակիցներին տրվեցին պարկից օգտվելու աբոնեմենտներ։