Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վանիկ Օհանյանը շնորհավորական ուղերձ է հղել Գյումրի համայնքի նորընտիր ղեկավար Վարդգես Սամսոնյանին, որում ասված է. «Հարգելի պարոն Վարդգես Սամսոնյան,վանաձորցիների և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և գյումրեցիներին համայնքի ղեկավար ընտրվելու կապակցությամբ: Թող Ձեր ղեկավարմամբ հանրապետության երկրորդ քաղաքն ապրի իր շենացման և բարգավաճման մի նոր շրջափուլ:
Վստահ եմ, որ առաջիկա հինգ տարիները կլինեն քաղաքի զարգացման ու բարգավաճման տարիներ և համայնքային կառավարման Ձեր նախկին փորձառությունը վստահություն է ներշնչելու գյումրեցիներին, որ քաղաքի ապագան գտնվում է արհեստավարժ ղեկավարի և նույնքան արհեստավարժ աշխատակազմի ձեռքերում:
Շնորհավորական խոսք եմ ուզում հղել նաև Գյումրի համայնքի ավագանու անդամներին համայնքի ղեկավար ընտրելու կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր և փոխհամագործակցված աշխատանք համայնքի ղեկավարության հետ՝ ի շահ քաղաքացիների:
Վստահ եմ, որ շարունակվելու և զարգանալու է արդեն ավանդույթ դարձած Գյումրի-Վանաձոր համայնքային համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ մշակույթ, սպորտ, փառատոններ և այլն:
Գյումրի-Վանաձոր համայնքային համագործակցությունն ունի նաև ապագային միտված գործնական բաղադրիչ, այն է ՝ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագիրը, որի արդյունքում երկու քաղաքները կունենան գերժամանակակից տրանսպորտային հաղորդակցություն և արդյունավետ կառավարման համակարգ:
Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն բոլոր գյումրեցիներին և ամենայն հաջողություն՝ Ձեր պատասխանատու գործունեության մեջ»:
ՎԱՆԻԿ ՕՀԱՆՅԱՆ