Հարգելի հայրենակիցներ, այս տարի «Վանաձորի օր»-ը կնշվի հոկտեմբերի 8-ին։ Ձեզ ենք ներկայացնում միջոցառումների ծրագիրը

🔹Ժամը`9:30 –ին Այցելություն պանթեոն,
🔹Ժամը`10:00-ին Տարոն-4 թաղամասի այգու բացում (մասնակցությամբ՝ թիվ 35 մանկապարտեզի սաների),
🔹Ժամը`10:30-ին Հրաչյա Կլեկչյանի անվան թիվ 1 մշակույթի տան բացում (հասցե` Գրիգոր Նարեկացի 43),
🔹Ժամը`11:15-ին Շառլ Ազնավուրի անվան զբոսայգու բացում,
🔹Ժամը`11:45-ին Վանաձորի աթլետիկայի օլիպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոցի բացում (հասցե`Զորավար Անդրանիկի 8բ),
🔹Ժամը`12:30-ին Վանաձորի ծանրամարտի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոցի բացում (հասցե` Զորավար Անդրանիկի 8Ա),
🔹Ժամը`13:20-ին Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգի գլխամասի բացում (հասցե` Թատերական 2),
🔹Ժամը` 14։45-ին «Լաոյի զարթոնք» հուշահամալիրի բացում (Արցախ պուրակ),
🔹Ժամը`15:00-ին Համերգ` մասնակցությամբ Վանաձորի կամերային նվագախմբի (Արցախ պուրակ): Հատուկ հյուր` Դավիթ Ամալյան։

You May Also Like