Համաձայն Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների պլանի, ապրիլի 27-ից 28-ը շախմատի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում անց կացվեց Վանաձոր քաղաքի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնությունը: Մրցաշարին մասնակցեցին 72 շախմատիստ-շախմատիստուհիներ: Մրցաշարն անց կացվեց շվեյցարական մրցակարգով:
Տղաների մրցաշարում 9 հնարավորից 8,5 միավորով Դավիթ Գասպարյանը գրավեց առաջին տեղը, Լևոն Կարապետյանը 8 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը, Սերյոժա Գասպարյանը 7,5 միավորով՝ երրորդ տեղը:
Աղջիկների մրցաշարում առաջին տեղը գրավեց Սրբուհի Սարգսյանը 7 միավորով, երկրորդ տեղ՝ Հասմիկ Քոչինյանը՝ 6 միավորով և երրորդ տեղ՝ Մանե Մուրադյանը 5 միավորով:
Հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվեցին Վանաձորի համայնքապետարանի կողմից սահմանված պատվոգրերով, գավաթներով, մեդալներով:
Շնորհակալագրեր հանձնվեցին մրցավարներին և շախմատի մարզադպրոցի տնօրինությանը: