ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՅՈՒՐՈՎԻ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻՆ

Համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի մոտ կայացած ընդլայնված խորհրդակցությանը հաջորդեց համայնքապետարանի կոմունալ տնտեսության, բարեկարգման և շրջակա միջավայրի պահպանության բաժնի և լրատվական թիմի համատեղ խորհրդակցությունը, որի ընթացքում պլանավորվեց և նպատակ դրվեց ոչ միայն բարձր մակարդակով իրականացնել մաքրման աշխատանքները, այլ նաև լավագույն ձևով և պատշաճ հրատապությամբ լուսաբանել շաբաթօրյակի ընթացքը:
Հիշեցնենք, որ 2017 թվականի համապետական շաբաթօրյակի արդյունքներով Վանաձորի համայնքապետարանը Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ճանաչվել էր լավագույն համայնքապետարան՝ կատարված աշխատանքների ծավալով և որակով, ինչպես նաև լուսաբանման օպերատիվությամբ:
Մարտի 23-ին բոլորս դեպի համապետական շաբաթօրյակ:

You May Also Like