Այսօր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը հյուրընկալել է Վանաձորի պատվավոր քաղաքացի Վանդոս Ղարագյոզյանին։
Համայնքի ղեկավարը շնորհավորել է Վանդոս Ղարագյոզյանին 85-ամյա հոբելյանի կապակցությամբ։
Վանդոս Ղարագյոզյանը եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, Վանաձորի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահ, հանդիսանում է Լոմոնասովի շքանշանակիր, ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալակիր, ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, միջազգային կարգի մրցավար, դոկտոր-պրոֆեսոր։ Այժմ էլ շարունակում է դասավանդել Վանաձորի պետական համալսարանում։
Արկադի Փելեշյանը բարձր է գնահատել այն մեծ ավանդը, որը Վանդոս Ղարագյոզյանը ունեցել է պետության և հարազատ քաղաքի կյանքում, սպորտի, կրթության և մշակույթի բնագավառներում։
Վաստակավոր գործչին համայնքի ղեկավարը բարեմաղթել է քաջառողջություն և երկար տարիներ կյանք։
Արկադի Փելեշյանը պատվավոր հյուրին 85-ամյակի առթիվ շնորհավորագիր է հանձնել։