Հուլիսի 27-ին Վանաձորի Սայաթ-Նովայի անվան զբոսայգում տեղի ունեցավ «Վանաձորյան գույներ 2024» խորագրով բացօթյա հերթական ցուցահանեդեսը։
Զբոսյգու ճեմուղին զարդարում էին նկարչուհի Անի Հակոբյանի աշխատանքները։
Ցուցահանդեսը հյուրընկալեց Լոռու մարզպետ Արամ Ղազարյանին, Վանաձորի արվեստի գործիչների, քաղաքացիների։
Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի կողմից ցուցահանդեսին մասնակցելու համար Անի Հակոբյանին շնորհակալագիր հանձնեցին։
Բացօթյա ցուցահանդեսները անցկացվում են Վանաձորի համայնքապետարանի կրթության, մշակույթի և տուրիզմի հարցերի բաժնի նախաձեռնությամբ։ Ամռան ընթացքում կշարունակվեն ցուցադրությունները Վանաձորի զբոսայգիներում ու պուրակներում։