Վանաձորը պատվով հանդես եկավ Համահայկական ձմեռային առաջին խաղերում

Վանաձորը պատվով հանդես եկավ Համահայկական ձմեռային առաջին խաղերում Դեռևս հոկտեմբերի 5-ից Կիպրոսի Հանրապետության Լարնակա քաղաքում իր աշխատանքներն էր սկսել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր կոմիտեի նիստը:Նիստի ընթացքում պատմական որոշում կայացվեց 2014թ. ձմռանը Ծաղկաձորում անցկացնել Համահայկական ձմեռային առաջին խաղերը: Եվ ահա Սոչիի օլիմպիական խաղերի ավարտից մեկ օր անց հայ սպորտասեր հասարակությունը ականատես եղավ Համահայկական ձմեռային առաջին խաղերի կայացմանը: Համահայկական Ձմեռային խաղերն անցկացվեցին 2014-ի փետրվարի 24-ից մարտի 2 –ը: Ավանդաբար Վանաձորը հաջողություններ է ունենում ձմեռային մարզաձևերում, քանի որ կա փարձառու մասնագետներով հագեցած մարզադպրոց: Համահայկական ձմեռային առաջին խաղերի խաղացանկում ընդգրկված էին 4 մարզաձեւ` դահուկային, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ եւ տափօղակով հոկեյ: Խաղերին մասնակցել են 11 երկրներից 22 քաղաքի 401 մասնակիցներ: Վանաձորը այս խաղերին ներկայացել էր 3 մարզաձևերից ՝ լեռնադահուկ, դահուկավազք և սնոուբորդ, ընդհանուր՝ 8 մարղիկ: Լեռնադահուկորդուհի Սիրանուշ Մաղաքյանը հսկա ոլորավայրէջքում գրավել է 3-րդ մրցանակային տեղը: Վանաձոր համայնքը թիմային հաշվարկով գրավել է 9-րդ տեղը:

11 2 22 2

You May Also Like

Leave a Reply