Այսօր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը այցելել է Կ․Դեմիրճյան 11 շենքի բակ, որտեղ բակի նորոգումն արդեն ընթացքի մեջ է։
Համայնքի ղեկավարը զրուցել է բնակիչների հետ, որնոք ոգևորված են․ բակը ժամանակովոր շինհրապարակի է վերածվել, բայց շուտով կունենան բարեկարգ ու հարմարավետ բակ։ Խոստանում են՝ շինարարությունից հետո գազոններն իրենց ուժերով մշակել ու խնամված պահել։
Բնակիչները հավաստում են, իրենց թաղամասում Կ․Դեմիրճյան փողոցի հիմնանորոգումից ու նոր աղբարկղեր տեղադրելուց հետո փոխվել է և՝ երթևեկության և՝ սանիտարական վիճակը։
Նախատեսված է իրականացնել
Նարեկացի 4ա, 4բ, 4գ և 13 ա, 13 բ ՝ 5 շենքի բակեր,
Երևանյան խճուղի 123 շենքի բակը՝ թաղամաս մտնող ճանապարհի հետ, որից օգտվում են և 5 շենք,
Վարդանանց 49 շենքի բակը,
Իսահակյան 2 և 4 շենքերի բակերը։
Արկադի Փելեշյանը նշեց, որ Վանաձոր համայնքում անմխիթար բակեր չեն մնալու, բոլորը պետք է նորոգվեն, հնարավորության դեպքում՝ խաղահրապարակներով կահավորվեն։