Վանաձոր համայնքի ղեկավարը մասնակցել է Վերջին զանգի հանդիսությանը

Այսօր՝ մայիսի 24-ին, Վանաձորի բոլոր դպրոցներում հնչեց դպրոցական Վերջին զանգը: Ալ. Պուշկինի անվան N4 հիմնական դպրոցում կազմակերպված գեղեցիկ հանդիսությանը ներկա էին նաև Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, աշխատակազմի ղեկավար Արթուր Օհանյանը, պաշտոնատար այլ անձինք, բազմաթիվ վանաձորցիներ:
Վերջին զանգը կյանքի ամենահիշարժան օրերից է: Այն կյանքի մեկ փուլի ավարտ և մյուսի սկիզբ է: Այդ օրն են միախառվում հույզերն ու սպասելիքները, սրտաբուխ խոսքեր են ուղղվում միմյանց:
Համար 4 դպրոցում միջոցառման ընթացքում հնչեցին շնորհավորանքի խոսքեր, սաները հանդես եկան պարային համարներով:
Շնորհավոր Վերջին զանգ, սիրելի շրջանավարտներ…

You May Also Like