Մայիսի 9-ին հայ ժողովուրդը նշում է ոչ միայն Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օր,այլ նաև հայ ժողովրդի համար ճակատագրական մեկ այլ հաղթանակի ` Արցախի հնագույն մայրաքաղաք Շուշիի ազատագրման օրը: Հայրենական մեծ պատրեզմի 74-ամյակը Վանաձորում ևս նշվեց մեծ հանդիսավորությամբ: Տոնական օրը համախմբել էր բազմաթիվ վանաձորցիների : Այս տարի Հաղթանակի և խաղաղության տոնը Վանաձորում մեկնարկեց «Անմահ գունդ» հիշատակի երթով՝ նվիրված Հայրենական, Արցախյան և Ապրիլյան պատերազմների զոհերի հիշատակին:Վաղ առավոտից բազմաթիվ քաղաքացիներ մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչների, Հայրենական Մեծ պատերազմի մասնակից վետերանների, զինվորականների, ուսումնական հաստատությունների աշակերտների և ուսանողների հետ քայլերթով շարժվեցին դեպի Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձան: Քայլերթի մասնակիցներն, իրենց հետ տանում էին Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների նկարները:
Տոնական օրը ուղեկցվեց բազմաթիվ միջոցառումներով:
Շնորհավորանքի խոսքով հանդես եկան Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը:
Միջոցառման ավարտին ներկաները ծաղիկներ խոնարհեցին զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազաատագրման գոյամարտում զոհվածների հիշատակին: