Այսօր՝ մայիսի 5-ին, GIZ-ի «Քաղաքների ցանց» ծրագրի «Մանկապարտեզների կառավարում» ենթածրագրի շրջանակում Վանաձորում էր Գերմանիայի Ռեգեն երկրամասային շրջանի պատվիրակությունը՝ Հերբերտ Ունաշի գլխավորությամբ։ Աշխատանքային այցի շրջանակում հյուրերը նախ հանդիպեցին Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանի, Մշակույթի, կրթության և զբոսաշրջության հարցերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստինե Մադոյանի, «Քաղաքների ցանց»-ի գործընկերներ՝ համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյանի և Զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և ՏՏ բաժնի պետ Լիլյա Դավթյանի հետ:
Դավիթ Հակոբյանը, ողջունելով հյուրերին, պատրաստակամություն հայտնեց համագործակցությունը շարունակելու և խորացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու հարցում։ Արդյունավետ զրույցի ընթացքում քննարկվեցին համագործակցության ուղղությունները։ Հետաքրքրության առարկան հատկապես աղբահանության և նախնական կրթության ոլորտներն էին։ Ներկայացվեց արված աշխատանքը, նախանշվեցին հետագա քայլերը։ Հերբերտ Ունաշը, ի նշան արդյունավետ համագործակցության շարունակության, Դավիթ Հակոբյանին հանձնեց խորհրդանշական նվեր։
Քննարկմանը հաջորդեց համատեղ այցելությունը N 30 մանկապարտեզ, որտեղ հյուրերը ծանոթացան պայմաններին, ապա ակնդրեցին միջոցառում՝ մանկապարտեզի սաների մասնակցությամբ։