Վանաձորում շարունակվում է քաղաքի փողոցների ձնամաքրման դժվարին աշխատանքը

172013 թվականի հունվարի 8-ին, 9-ին և 10 –ին տեղացած առատ ձյան հետևանքով լուրջ դժվարություններ էին առաջացել քաղաքի փողոցները և մայթերը ձնածածկույթից ազատելու և երթևեկության անխափանությունն ապահովելու համար: Թեև Վանաձորի քաղաքը սպասարկող կազմակերպությունները վերոհիշյալ օրերին ներգրավել էին յոթ միավոր տեխնիկա (աղատրող՝ 1, ձնահեռացնող՝ 2, թրթուրավոր տրակտոր ՝2, գրեյդեր՝ 1 ), սակայն այդ ներուժը բավարար չէր միաժամանակ քաղաքի բոլոր թաղամասերում փողոցների և մայթերի մաքրումն իրականացնելու համար: Փաստ է, որ մի շարք թաղամասերի բնակիչներ արդարացիորեն բողոքում էին ձնածածկույթից և երթևեկության դժվարություններից: Սակայն պետք է հաշվի առնել, որ Վանաձորում ձնածածկույթից մաքրման ենթակա է շուրջ 224 կմ ասֆալտապատ ճանապարհ:

Չնայած Լոռու ճանապարհաշինական ձեռնարկության կողմից ներգրավված լրացուցիչ գրեյդերների քանակին, միայն հունվարի 10-ի օրվա երկրորդ կեսին հաջողվեց կարգավորել երթևեկությունը քաղաքի փողոցներոմ , քանի որ երեք օր շարունակ ձյուն էր տեղացել և փողոցները պահանջում էին ամենօրյա ձնահեռացում: Հիշեցնենք, որ ձնամաքրման և անխափան երթևեկության խնդիրներ են առաջացել հանրապետության ողջ տարածքում և Վանաձորը չէր կարող բացառություն կազմել: Հույսով ենք, որ վանաձորցիներն ըմբռնումով կմոտենան երեք օր շարունակ տեղացած առատ ձյան հետևանքով առաջացած անհարմարությունների պատճառներին, թեև Վանաձորի քաղաքապետարանն արել և անում է իր ներուժի առավելագույնը՝ քաղաքացիների կենսաձևը նորմալ հունի մեջ վերադարձնելու համար:

You May Also Like

Leave a Reply