Վանաձորում նշվեց երկաթուղայինների օրը

Այսօր «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Վանաձոր կայարանում երկաթուղայիների օրվան ընդառաջ տեղի ունեցավ մասնագիտական տոնին նվիրված միջոցառում։ Երկաթուղայինի օրը, նշվում է օգոստոսի առաջին կիրակի օրը։
Միջոցառմանը ներկա էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, ՀՀ-ում ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատար Մաքսիմ Սելեզնյովը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության ռազմական կապի ծառայության պետ Սահակ Սահակյանը, ՀԿԵ «Վանաձոր» գծակայարանային միավորման պետ Սերյոժա Մկրտչյանը, մարզային ու համայնքային պաշտոնյաներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ։
Հնչեցին շնորհավորական ելույթներ, կարևորվեց ենթակառուցվածքի դերը մեր պետության համար։
Մայիսի 25-26-ի բնական աղետի հետևանքով Լոռու մարզի երկաթուղային գծերը 8 հատվածներում վնասներ էին կրել։ Նախարարի տեղակալը և Լոռու մարզպետը վթարավերականգնողական աշխատանքներին առավել աչքի ընկած աշխատակիցներին շնորհակալագրերով և պատվոգրերով պարգևատրեցին։
Շնորհավորական խոսքով հանդես եկավ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հայկ Վիրաբյանը։ Նա Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի կողմից ՀԿԵ Վանաձոր կայարանի 8 աշխատակցի պատվոգրեր հանձնեց բարեխիղճ աշխատանքի համար։

You May Also Like