Վանաձորում նոյեմբերի 2-ը համաքաղաքային շաբաթօրյակի օր է

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 2-ը հայտարարված է համաքաղաքային շաբաթօրյակի օր: Քաղաքի մաքրությունն բարետեսությունը այսօր ոչ միայն համայնքային ծառությունների, այլ նաև յուրաքանչյուր վանաձորցու խնդիրն է : Ծառազարդ քաղաքում տերևաթափն ուժգնացել է և անհրաժեշտություն է առաջացել կարճ ժամկետում մաքրել քաղաքի փողոցները, մայթերը և բակերը ծառերի ու թփերի տերևներից: Քաղաքապետարանը վստահ է , որ նոյեմբերի 2-ին քաղաքի պետական և մասնավոր հիմնարկ ձեռնարկությունների կոլեկտիվները, բուհերի ուսանողները և քաղաքացիներն ավանդական ակտիվությամբ կմասնակցեն աշնանային շաբաթօրյակին:

You May Also Like

Leave a Reply