Վանաձորում նորոգվում է հերթական բակը

Բակի հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում Վարդանանց 49 բազմաբնակարան շենիք բակում։
Այսօր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը ոլորտի պատասխանատու պաշտոնյաների հետ այցելեց շինհրապարակ՝ տեսնելու աշխատանքի ընթացքն ու լսելու բնակիչներին։
Հիմնանորոգվում է մոտ 600 մ² մեկերես՝ եզրաքարերով, ջրահեռացման լուծումներով։
Նախորդ տարի սուբվենցիոն ծրագրով վերանորոգվել է նաև շենքի տանիքը։
Բնակիչները նշեցին, որ տեսնում են ծավալուն աշխատանքն ու գնահատում։ Իրենց բակի բարեկարգմանը սպասում էին։
Արկադի Փելեշյանը զրուցեց բնակիչների հետ, որոնք տարաբնույթ հարցեր ներկայացրեցին համայքի ղեկավարի ուշադրությանը։

You May Also Like