Համայնքի բնակիչներն այսուհետ հնարավորություն կունենան ներկայացնել համայնքին առնչվող ծրագրեր, որոնք կքննարկվեն, բնակչության քվեարկությամբ կընտրվեն և կիրականացվեն համայնքապետարանի կողմից։
ՀՀ կառավարությունը հաստատել է մասնակցային ընթացակարգերով համայնքներում բնակչության անմիջական մասնակցությամբ բյուջետային ծրագրերի գծով առաջարկների ներկայացման, քննարկման և ուղղակի քվեարկության միջոցով ընտրության գործընթացի հետ կապված հիմնական հարաբերությունները և սուբվենցիայի հատկացման ընթացակարգերը։
Վանաձոր համայնքը ծրագրին միացել է կամավոր սկզբունքով։
Ծրագրերը պետք է վերաբերեն համայնքի տնտեսական զարգացմանը, շրջակա միջավայրին, կոմունալ ծառայություններին, մշակույթին և սպորտին, կրթությանը, ենթակառուցվածքներին, սոցիալական օգնությանը, առողջապահությանը և այլն։
Ծրագրերի հայտերի ընդունման մեկնարկի մասին կտեղեկացվի նախապես։ Ծրագրերը պետք է լինեն խելացի, իրագործելի, միտված լինեն քաղաքի խնդիրների լուծմանը և իրականացվեն Վանաձոր համայնքում։