Վանաձորում հիմնանորոգվում է Մ-8 միջպետական նշանակության ավտոճանապարհի հատվածը։
Այսօր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել օրերս մեկնարկած շինարարության տարբեր հատվածներում։
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը դիտել է աշխատանքները, զրուցել շինարարների հետ, հետաքրքրվել ընթացքի մասին։
Հիմնանորոգվող ճանապարհը ներառում է
Կոմիտաս Վարդապետի հրապարակը,
Թումանյան փողոցը,
Զորավար Անդրանիկ փողոցը,
Երևանյան խճուղին։
Երկարությունը 6կմ է։
Կկառուցվեն փողոցների ջրահեռացման համակարգերը, մայթեզրերն ու մայթերը։
Մայթերի կառուցումը կկատարվի սալարկմամբ։
Այս պահին ճանապարհի տարբեր հատվածներում կատարվում են վերականգնողական աշխատանքներ, հին մայթեզրերի փոխարինում։
Ճանապարհի հիմնանորոգումը ֆինանսավորվում է ՀՀ պետբյուջեից։