Վանաձորում կիրականացվի «Մասնկացային բյուջե» ծրագիրը

Սույն թվականի հոկտեմբերի 4-6-ը Բրյուսել քաղաքում տեղի ունեցացավ Բաց կառավարության գործընկերության շրջանակում կազմակերպված «Բաց կառավարության առաջնորդության համագործակցության» /OPEN GOVERNMENT LEADERSHIP COLLABORATIVE/
«Հանրային մասնակցության խթանում» ծրագիրը։
Ծրագրին մասնակցեցին եվրոպական երկրների պետական, տեղական և հասարակական ոլորտի ներկայացուցիչներ։ Հայաստանը տեղական մակարդակում ներկայացնում էին Երևան և Վանաձոր քաղաքները։
Ծրագրի ընթացքում քննարկված գլխավոր ուղղություններն են՝ համագործակցության նոր ուղիները կառավարության ներսում և դրանից դուրս, առաջնորդության սկզբունքները և ինչպես խթանել հանրային մասնակցությունը համայնքային կամ այլ խնդիրների լուծմանը։
Քննարկումների ընթացքում Վանաձորի համայնքապետարանի ԶԾ, ԱԿ և ՏՏ բաժնի պետ Լիլյա Դավթյանի առաջարկությամբ, որպես հանրության մասնակցության ակնառու օրինակ, նախատեսվում է Վանաձորում իրականացնել «Մասնկացային բյուջե» ծրագիրը, որի մեկնարկը կտրվի 2024թ-ի հունվար ամսից։

You May Also Like