Վանաձորում արցախցի առաջին փոքրիկն է ծնվել

Վանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել առաջին արցախցի փոքրիկը: Նրան Ադել են անվանել։
Արցախից բռնի տեղահանված ընտանիքն առաջնեկին սպասել է 19 տարի։
Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը տեսակցել է Ադելին ու նորաթուխ մայրիկին։
Համայնքի ղեկավարը շնորհավորել է առաջնեկի ծննդյան առթիվ, մաղթել, որ փոքրիկը խաղաղ մանկություն ունենա։
Ընտանիքը շրջափակման մեջ է գտնվել, հետո 4 օր անցկացրել ճանապարհին։ 2 օր է, ինչ Վանաձորում են։ ։

You May Also Like