Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի ու սպորտի բաժինն արդեն 4-րդ տարին է անցկացնում է բասկետբոլի եւ վոլեյբոլի գավաթի խաղարկություն: Խաղարկությանը մասնակցում են Վանաձորի դպրոցների ու քոլեջների բարձր դասարանների աշակերտներից ձեւավորված թիմերը:
Այս տարվա առաջնությունը մեկնարկեց բասկետբոլի թիմերի հանդիպումով, որին մասնակցում էին տղաների 9 եւ աղջիկների 5 թիմ: Խաղերն անցկացվեցին օլիմպիական մրցակարգով: Մրցաշարը տեւեց հոկտեմբերի 21-ից 26-ը: Մասնակիցում էին 14: Աղջիկների մրցանակակիր եռյակի հերթականությունն այսպիսին էր. թիվ 5 ավագ դպրոց՝ 1-ին, բժշկական քոլեջ ՝ 2-րդ եւ 3-րդ տեղ՝ 28-րդ դպրոց: Տղաների պայքարում եւս առաջին տեղը 5-րդ դպրոցինն էր, 11-րդ ավագ դպրոցը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը, իսկ բժշկական քոլեջը 3-րդն էր:
Վոլեյբոլի մրցաշարում ընդհանուր առմամբ մրցակցեցին տղաների 9-ը ու աղջիկների 8 թիմեր: մրցաշարն անցկավեց հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը: Վոլեյբոլի առաջնությունում մրցանակային տեղեր զբաղեցրեցին հետեւյալ թիմերը. աղջիկներ՝ թիվ 11 ավագ դպրոց՝ 1-ին, թիվ 13 ավագ դպրոց՝ 2-րդ եւ Պոլետեխնիկական քոլեջ՝ 3-րդ տեղ: Տղաների մրցաշարում եւս առաջին տեղը 11-րդ դպրոցինն էր, Էվրիկա հատուկ դպրոցը զբաղեցրեց երկրորդ պատվավոր տեղը, իսկ թիվ 24 դպրոցը երրորդն էր:
Հաղթողները պարգեւատրվեցին Վանաձորի քաղաքապետարանի պատվոգրերով, նվերներով ու գավաթներով: Դպրոցների կոլեկտիվներն արժանացան շնորհակալագրերի: