Այսօր Վանաձորի բոլոր դպրոցներում անցկացվեցին Վերջին դասի և Վերջին զանգի միջոցառումներ

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը ներկա է գտնվել Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցի Վերջին դասի միջոցառմանը, որն այս տարի տեղի ունեցավ Վանաձորի սպորտի պալատում։
Միջոցառման սկզբին Արկադի Փելեշյանը ելույթ է ունեցել՝ շնորհավորելով աշակերտներին ու ուսուցիչներին։
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը աշակերտներին հաջողություն է մաղթել առաջիկա քննություններին․
«Առջևում ավագ դպրոցն է, որտեղ արդեն իսկ սկսելու եք ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել, կատարելու եք մասնագիտության ընտրություն։ Վստահ եմ, ինչ ուղի էլ ընտրեք հաջողելու եք և լինելու եք հայրենիքի արժանի զավակները։
Կրկին շնորհավորում եմ և մաղթում եմ բազում հաջողություններ»,- ասել է Արկադի Փելեշյանը։
Աշակերտներին ողջունել է տնօրեն Համլետ Խումարյանը։
Այս դպրոցում Վերջին դասը տոնում է թվով 5 դասարան։
Նրանք հանդես եկան ելույթներով, պարային ու երաժշտական համարներով, շնորհակալության ու մեծարանքի խոսքեր հղեցին սիրելի ուսուցիչներին։

You May Also Like