Այսօր Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Համայնքների ավագանիների անդամների կարողությունների զարգացում» խորագրով վերապատրաստման դասընթաց համայնքների ավագանիների անդամների համար։
Դասընթացին մասնակցեցին Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Վանաձոր և Ստեփանավան համայնքների ավագանու անդամներ, մարզպետարանի ներկայացուցիչներ։
Հանդիպմանը ներկա էին ՀՀ ՊԿԱ ռեկտոր Խաչատուր Ղազեյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը:
Ծրագիրն իրակավացվում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում համայնքների ավագանիների անդամների` նախորդ օրը մեկնարկած վերապատրաստման դասընթացները՝
Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության աջակցությամբ: