Այսօր՝ հուլիսի 13-ին, Վանաձորում անցկացվեց համաքաղաքային շաբաթօրյակ։
Վանաձորի գլխավոր հրապարակում սանմաքրման տեխնիկայի ստուգատեսից հետո համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի գլխավորությամբ մեկնարկեց շաբաթօրյակը։
Համաքաղաքային շաբաթօրյակին մասնակցեցին համայնքապետարանի աշխատակազմը, համայնքային ենթակայության ՀՈԱԿ-ները, բազմաբնակարան շենքերի համատիրությունները։
Օգտագործվեց 20 միավոր տեխնիկա՝ աղբատար ավտոմեքենաներ, տրակտորներ, ջրցան մեքենա, բեռնատարներ, ինչպես նաև անհրաժեշտ այլ պարագաներ։
Մաքրման աշխատանքներ իրականացվեցին Վանաձորի զբոսայգիներում, պուրակներում, գերեզմանների ու պանթեոնի ճանապարհներին։
Սայաթ-Նովայի անվան զբոսայգում հատվեց ուժգին քամուց վնասված մեկ ծառ։
Աղբարկղերի փոխարինումից հետո առաջին անգամ կատարվեց նաև պլաստիկե աղբարկղերի լվացում։
Տեխնիկայի կիրառմամբ մաքրվել են նաև չնախատեսված վայրերում թափված աղբակույտերը։
Շաբաթօրյակին միացան ԵՄ ֆինանսավորմամբ իրակավացվող «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի գործընկերները։