Վանաձորում անցկացվեց համաքաղաքային շաբաթօրյակ

Հոկտեմբերի 28-ին Վանաձորում անցկացվեց համաքաղաքային շաբաթօրյակ։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի գլխավորությամբ մեկնարկը տրվեց Հայքի հրապարակինց։ Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմը մաքրման աշխատանքներ իրականացրերց Վանաձորի պուրակներում և զբոսայգիներում։
Շաբաթօրյակի աշխատանքներին ներգրավվել է 12 միավոր տեխնիկա։
Համայնքի ղեկավարը կարևորեց շաբաթօրյակների անցկացումը, նշելով, որ թեև մեծամաշտաբ խնդիր չի լուծվում, բայց սա սիրելի քաղաքին հոգատարությամբ վերաբերվելու օրինակ է։

You May Also Like