Վանաձորցի արվեստագետներն իրենց աջակցությունն են բերում Կարեն Մկրտչյանին

Վանաձորի քաղաքապետարանի Հորովել համույթը բարեգործական համերգով
horovel

Հրշեցնենք, որ դեկտեմբերի 26-ի գիշերը «32 ատամ» ակումբի դերասան Կարեն Մկրտչյանը իր տան շքամուտքում անհայտ անձի կողմից հարված է ստացել: Արդյունքում երիտասարդը հիմա անվասայլակին է և բուժում է ստանում: Վանաձորցիները ևս անտաբեր չգնտնվեցին դերասնաի ճակատագրի հանդեպ և վանաձորի քաղաքապետարանի «Հորովել» երգի-պարի համույթը հանդես կգա բարեգարծական համերգով: Այդ նախաձեռնությանն իրենց աջակցությունն են հայտնել Վանաձորի քաղաքապետարանը և քաղաքապետրանի ողջ անձնակազմը: ներկայացնում ենք նախաձեռնության հեղինակաների հայտարարության տեքստը:

Ի օգնություն Կարեն Մկրտչյանին

Սիրելի՛ հանդիսատես տեղեկացնում ենք, որ մարտի 14-ին ժամը 18:00-ին Վանաձորի Շարլ Ազնավուրի անվ. մշակույթի պալատում տեղի կունենա «Հորովել» երգի-պարի անսամբլի բարեգործական մենահամերգը, որի ողջ հասույթը կուղղվի սիրված արվեստագետ Կարեն Մկրտչյանի բուժմանը: Սիրով սպասում ենք Ձեզ:

Տոմսի արժեքը ընդամենը 700 դրամ է, կոչ ենք անում անտարբեր չմնալ:

Մանրամասների համար զանգահարել 0322 2-05-05

You May Also Like

Leave a Reply