ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով մարզաշխարհի ավելի քան արժանացել է «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» և «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչման՝ համաձայն ՀՀ մարզական կոչումների և մարզական կարգերի շնորհման չափորոշիչների:
Մարզիկները կոչումների արժանացել են ծանրամարտ, սամբո, բռնցքամարտ, լող, ձյուդո, սուսերամարտ, պաուերլիֆտինգ, սեղանի թենիս, գեղարվեստական մարմնամարզություն մարզաձևերում:
Նրանց թվում են եղել Վանաձորի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի սուսերամարտի մարզիկներ Արսեն Զուրաբյանը և Էդուարդ Բաղյանը, ովքեր Սուսերամարտի Լոռու մարզի ֆեդերացիայի նախագահ Հովսեփ Զարմանյանի առաջարկով ցուցաբերած բարձր արդյունքների համար նախարարի հրամանով արժանացել են «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչման: