ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԲԱԺՆԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ …

Մշակույթի,կրթության և զբոսաշրջության հարցերի բաժինը ղեկավարում, կազմակերպում, վերահսկում է համայնքային  ենթակայության  7 դպրոցներիի (3 երաժշտական, 2 արվեստի, գեղարվեստի և պարարվեստի), 3 մշակույթի տան, Գրադարանների Կենտրոնացված Համակարգ (4 մասսայական և մանկական գրադարանով), 2 թանգարանի, 3 կատարողական խմբերի, 3 թատրոնների և 20 մանկապարտեզների գործունեությունը:

Հաշվետու ժամանակաշրջանում իրականացվել են բաժնի աշխատանքների պլանավորման և բաշխման, հանձնարարականների տրման և դրանց ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ վերահսկողություն:

Նշված և պահանջվող ժամկետներում, սահմանված կարգով պատասխանվել են նամակների և գրությունների, պատրաստվել  և ներկայացվել են ավագանու որոշման նախագծեր, հայտարարություններ, պատվոգրեր, շնորհակալագրեր, շնորհավորանքներ, կազմվել միջոցառումների և միջոցառումների շարքերի ծրագրեր, հավաքվել բազմակողմանի և բազմաբնույթ  տեղեկություններ բոլոր հիմնարկների վերաբերյալ:

2020թ-ի մարտ ամսից հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված արտակարգ դրության հետևանքով` բաժնի աշխատանքային պլանում կատարվել են փոփոխություններ, չեղարկվել են մի շարք մասսայական  մշակութային միջոցառումներ, փոխվել են միջոցառումների ծրագրերը, դրանք համապատասխանեցնելով հակահամաճարակային կանոններին, համայնքապետարանի ենթակայության կրթական հաստատությունները անցել են հեռավար դասապրոցեսի, իսկ թանգարաններն ու թատրոնները հարկադիր պարապուրդի: Արտակարգ դրության ավարտից հետո ենթակա հիմնարկների աշխատանքները կազմակերպվում են համաձայն առողջապահության նախարարության կողմից հաստատված հակահամաճարակային կանոնների:

Պարբերաբար կատարվել են ստուգայցեր համայնքային ենթակայության հիմնարկներում՝ երեխաների հաճախումների հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների կատարման և կանոնների պահպանման, սննդի որակի, սանիտարահիգիենիկ պայմանների, օդի ջերմաստիճանի ստուգման նպատակով:

Հունվարի  28 – ՀՀ ԶՈՒ կազմավորման օր

Բանակի օրվա կապակցությամբ վաղ առավոտից տեղի ունեցավ այցելություն ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին, որտեղ տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն և ծաղիկների ու ծաղկեպսակների խոնարհում: Այնուհետև ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ մարզային, քաղաքային և ուժային կառույցների ղեկավար կազմը այցելեց Վանաձորի զինվորական պանթեոն, որտեղ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ հոգեհանգստի կարգ` ի հիշատակ հայրենիքի համար իրենց կյանքը նվիրած հայորդիների: Երեկոյան  Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ տոնական համերգային ծրագիր, մասնակցությամբ Վանաձորի «Հորովել» երգի- պարի անսամբլի և Երևանից ժամանած արտիստների:

Հունվարի 31 –  ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի N զորամասի օր

Համայնքապետարանի և ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի համագործակցության արդյունքում, Վանաձորի Դրաստամատ Կանայանի անվան զորամասում տեղի ունեցավ մշակութային միջոցառում` նվիրված գնդի օրվան:  Միջոցառումից հետո զորամասի հրամանատարության կողմից կազմակերպվել էր հյուրասիրություն կատարողական խմբերի և անհատների համար:

Փետրվարի 13 – Ընդլայնված կազմով խորհրդակցություն Կամերային երգչախմբի հետ

Համայնքապետարանի  նիստերի դահլիճում ,բաժնի պետի գլխավորությամբ տեղի ունեցավ Վանաձորի կամերային երգչախմբի հետ ընդլայնված կազմով խորհրդակցություն: Քննարկվեցին անցած տարվա արդյունքները, տեղի ունեցած համերգները, նշվեցին առաջիկա տարվա անելիքները::Քննարկվեցին նաև աշխատանքային մի շարք հարցեր, տրվեցին հանձնարարականներ:

Փետրվարի 23 – Բուն բարեկենդանի տոնակատարություն

Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի և Վանաձորի համայնքապետարանի համագործակցության արդյունքում Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցու բակում նշվեց Բուն բարեկենդանի տոնախմբությունը:

Մարտի 5 – Սպարապետ Վազգեն Սարգսյանի 61- ամյակ

Մարտի 5-ին վաղ առավոտից մարդաշատ էր ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի Վանաձորում  գտնվող կիսանդրու մոտ: Քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, զինվորականներ, երկրապահ կամավորականներ ու վանաձորցիներ իրենց հարգանքի տուրքն էին մատուցում Սպարապետի հիշատակին, ծաղիկներ խոնարհում: Հնչում էին Սպարապետին նվիրված երգեր, Վազգեն Սարգսյանի սիրած երգերը նաև ` իր իսկ կատարմամբ:

Տարեկան հաշվետվություն – մարտի 3

Համայնքի  ղեկավարի աշխատասենյակում տեղի ունեցավ բաժնի 2019 թ-ի աշխատանքների հաշվետվությունը, բաժնի պետ Գոռ Բադյանի կողմից համայնքի ղեկավարին ներկայացվեցին  անցած տարվա հաջողությունները, կարևոր իրադարձությունների և միջոցառումների մասին: Քննարկվեցին նաև 2021 թ-ին նախատեսվող միջոցառումների ծրագրերը:

Մարտի 5 – Կոմիտաս միջազգային փառատոն

Պատանի երաժիշտ –կատարողների  «Կոմիտաս »հանրապետական փառատոնի շրջանակներում Վանաձորի Էդ. Կզարթմյանի անման երաժշտական դպրոցի մեծ համերգասրահում տեղի ունեցավ Գերմանիայի  դաշնային հանրապետության Համբուրգ քաղաքից ժամանած աղջիկների երգչախմբի համերգը: Իրենց կատարումներով փառատոնին ողջունեցին նաև Վանաձորի կամերային երգչախումբը: Բաժնի պետ Գոռ Բադյանի կողմից փառատոնի կամակերպիչ Տիգրան Հեքեքյանին շնորհակալության և ներկաներին ողջույնի խոսք ասաց բաժնի գլխավոր մասնագետ Սևակ Սարգսյանը:

Մարտի 8 – Կանանց միջազգային տոն

Կանանց միջազգային տոնի առիթով Վանաձորի Համայնքապետարանի կողմից  գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին  անվճար տրամադրվեցին Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի «Խանումի արարքները» ներկայացման տոմսեր,:Օրը հագեցած էր նաև անակնկալներով. վաղ առավոտից քաղաքի կենտրոնական փողոցներում բաժանվում էին ծաղիկներ, փոխանցելով համայնքի ղեկավարի շնորհավորանքը:

Ապրիլի 7 – Մայրության տոն

Երկրում ստեղծված համաճարակային իրավիճակի պատճառով չեղարկվեցին Մայրության տոնին նվիրված միջոցառումները, սակայն ավանդույթը չխախտելով` այս տարի ևս համայնքի ղեկավարը անձամբ ծաղիկներ բաժանեց քաղաքում զբոսնող կանանց և աղջիկներին, շնորհավորելով գարնանային գեղեցիկ տոնի կապակցությամբ:

Ապրիլի 24 – Հայոց ցեղասպանության հիշատակի օր

Ապրիլի 24-ի առավոտյան Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում, հանդիսապետութ -յամբ  Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, տեղի ունեցավ հիշատակի արարողություն, որից հետո ծաղիկներ և ծաղկեպսակներ խոնարհվեցին ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ:

Մայիսի 8 – Շուշիի ազատագրման և Երկրապահի օր

Ավանդույթի համաձայն Գուգարաց թեմի և համայնքապետարանի մշակույթի բաժնի համագործակցությամբ վանաձորցիները հավաքվել էին Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում տեղադրված Շուշիի ազատագրման խաչքարի մոտ, իրենց հարգանքի տուրքը մատուցելու հանուն հայրենիքի նահատակված հայորդիներին: Նախ` թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ, որից հետո ներկաները ծաղիկներ և ծաղկեպսակներ խոնարհեցին խաչքարի մոտ: Ապա, հյուրերը այցելեցին Վանաձորի զինվորական պանթեոն, Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշաձանին, և վանաձորցի նահատակ հերոսներ Սոս Նալղռանյանի և Լիպարիտ Ղուլյանի շիրիմներին հարգանքի տուրք մատուցելու:

Մայիսի 9 –Հաղթանակի և խաղաղության տոն

Համաճարակային իրավիճակով պայմանավորված , արտակարգ դրության պատճառով չեղարկվեցին մասսայական միջոցառումները: Առավոտյան համայնքի ղեկավարի գլխավորությամբ հարգանքի տուրք մատուցվեց Հայրենական  մեծ պատերազմում նահատակված հայորդիների հիշատակին: Օրվա ավարտին վանաձորցիները հնարավորություն ունեցան հեռուստատեսության և համացանցի միջոցով` ուղիղ հեռարձակ- մամբ  դիտելու տոնին նվիրված համերգը: Համերգին մասնակցում էին համայնքում գործող ստեղածագործական խմբերն ու անհատ կատարողները և ճանաչված ու սիրված արտիստներ:

Մայիսի 28 – Հանրապետության տոն

Կոտրած եկեղեցու տարածքում, մայիսյան հերոսամարտի զոհերին նվիրված հուշակոթողի մոտ տեղի ունեցավ հիշատակի և ոգեկոչման արարողություն` հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդի:

Հունիսի 1 – Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օր

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը նշվեց ոչ ստանդարտ ձևաչափով` շրջիկ  միջոցառումներով:

Սեպտեմբերի 21 – Անկախության տոն

Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան նվիրված գլխավոր միջոցառումը` Վանաձորի կամերային նվագախմբի և ՀՀ Ազղգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտների միասնական համերգը  տեղի ունեցավ «Բոլոր քար» բնության հուշարձանի տարածքում, եղանակային պայմանների բերումով`  համերգային ծրագիրը շարունակվեց Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի մեծ դահլիճում: Նույն օրն առավոտյան համայնքապետարանի աշխատակազմը այցելեց Վանաձորի զինվորական պանթեոն` խոնարհվելու հայրենիքի փրկության համար նահատակված զավակների հիշատակին:

Բաժինն աջակցել է սեպտեմբերի 23 – ին Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակին նվիրված դասական համերգին:

Վանաձորի Շ. Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակին նվիրված համերգային ծրագիր, դասական և ջազային կատարումներով:

Սեպտեմբերի 26 – «Հորովել» անսամբլ, «Բարեկամություն» համույթ

Վանաձորի  Շ. Ազնավուրի անվան մշակույթի պալատի բակում տեղի ունեցավ Վանաձորի «Հորովել» երգի-պարի համույթի և  Երևանի «Բարեկամություն» համույթի համատեղ համերգը`  նվիրված Վանաձորի օրվան:

Դեկտեմբերի 7 – Երկրաշարժի զոհերի հիշատակի օր

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս նահատակաց պուրակում ` երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ, տեղի ունեցավ հիշատակի արարողություն, կատարվեց հոգեհանգստյան կարգ, խոնարհվեցին ծաղիկներ և ծաղկեպսակներ:

Դեկտեմբեր – Ամանոր և Սուրբ ծնունդ

Հետպատերազմական վիճակով պայմանավորված, քաղաքում տոնական զարդարման աշխատանքներ չկատարվեցին, միայն  Կերպարվեստի թանգարանի  բակում տեղադրվեց գալիք տարին խորհրդանշող լուսային դեկորացիա:

Տարվա ընթացքում բաժնի պետի նախաձեռնությամբ վերանորոգման և վերականգնման աշխատանքներ  են կատարվել: Մասնավորապես, վերանորոգվել են  Շ. Ազնավուրի անվան զբոսայգում գտնվող անհայտ զինվորի հուշարձանը, Արցախ պուրակում գտնվող Արփա-Սևան քանդակը ինպես նաև բարեկարգվելէ  կոմպոզիտոր Էդուարդ Կզարթմյանի գերեզմանը:

Համայնքի ղեկավարի կողմից բաժնի 2020 թվականի ընթացքում կատարված աշխատանքները գնահատվել են լավ:

You May Also Like