2020 թվականի ընթացքում Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժին մուտքագրվել են՝
- ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
2 որոշում
2 ծանուցում
- ՀՀ վճռաբեկ դատարան
4 որոշում
3 գրություն
- ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
3 ծանուցում
15 որոշում
2 գրություն
- ՀՀ Վարչական դատարան
66 ծանուցում
49 որոշում
18 վճիռ
8 գրություն
ՀՀ ԼՄ ընդհանուր իրավասության դատարան
29 ծանուցում
- ՀՀ ԼՄ ընդհանուր իրավասության դատարան
5 վճիռ
9 գրություն
1 դատավճիռ
- Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
2 որոշում
ՀՀ սնանկության դատարան
9 որոշում
3 վճիռ
8 ծանուցում
- ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն
77 գրություն և որոշում
- Սնանկության գործերով
28 ծանուցագիր և գրություն
- ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչություն
190 գրություն
- Քաղաքացիներ
76 դիմում, գրություն, հայցադիմում
- Իրավաբանական անձինք
13 դիմում
- ՀՀ Լոռու մարզպետարան
67 գրություն
- ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն
50 գրություն
- ԼՄ քննչական վարչություն
23 գրություն և որոշում
- ՀՀ հատուկ քննչական ծառայություն
60 գրություն
- ՀՀ Փաստաբանական պալատ
28 գրություն, դիմում, հայցադիմում
- ՀՀ ոստիկանության-անձնագրային և վիզաների վարչություն
24 գրություններ
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
4 գրություն
- ՀՀ պաշտպանության նախարարություն
1 գրություն
- ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում
14 գրություն
- ՀՀ ԼՄ դատախազություն
6 գրություն և որոշում
- ՀՀ ԱՆ ՔԿԱԳ Վանաձորի տարածքային բաժին
15 գրություն
- Վանաձոր համայնքի ավագանի
5 գրություն
- «Լոռու մարզ» նոտարական տարածք, Վանաձորի նստավայր
12 գրություն
- ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն
23 գրություններ
Չկատարված վճիռներով և վճարման կարգադրություններով դատարաններից ստացվել են կատարողական թերթեր և սահմանված ժամկետներում ներկայացվել են դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության:
Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնի, առևտրի և տրանսպորտը համակարգող բաժնի, ինչպես նաև ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի կողմից ներկայացվել են զեկուցագրեր և արձանագրություններ՝
. գույքահարկի և հողի հարկի և վարձակալության գծով 12 զեկուցագիր, վճարվել է 376.000 ՀՀ դրամ,
. առևտրի և տրանսպորտը համակարգող բաժնից 13 զեկուցագիր,
. ճարտարապետության և քաղաքաշինության բաժնից 46 զեկուցագիր:
Տեղական տուրքերով գանձվել է 196.040 ՀՀ դրամ:
Վարչական իրավախախտումներով կայացվել է 55 որոշում:
Վարչական իրավախախտումներով գանձվել է 2.140.000 ՀՀ դրամ:
ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն է ներկայացվել գույքահարկի, հողի հարկի, հողի վարձակալության, վարչական իրավախախտումների, տեղական տուրքերի գումարների բռնագանձման, կենցաղային աղբահանության գումարների բռնագանձման վերաբերյալ գործեր, որից վճարվել է 1.177.792 ՀՀ դրամ:
08.01.2020 թվականից մինչև 30.12.2020 թվականը իրավաբանական բաժնի կողմից գանձվել է 2.712.000 ՀՀ դրամ:
Ապահովվել է 138 դատական նիստերի ներկայացուցչություն, որից 48-ը քաղաքացիական,90-ը վարչական գործերով:
08.01.2020 թվականից մինչև 30.12.2020 թվականը իրավաբանական բաժին մուտքագրվել են 957 հանձնարարականներ:
Գույքահարկի, հողի հարկի, հողի վարձակալության, սնանկության, վարչական իրավախախտումների, տեղական տուրքերի գումարների բռնագանձման, կենցաղային աղբահանության գումարների բռնագանձման գործերով հավաքագրվել է 2.712.000 ՀՀ դրամ, չվճարված գումարների մասով ձեռնարկվել են համապատասխան միջոցներ, որոնց մեծ մասը բավարարվել է դատարանի կողմից և ներկայացվել հարկադիր կատարման, իսկ մի մասը գտնվում է դատարանի վարույթում:
Տեղի են ունեցել 91 վարչական վարույթների լսումներ:
Իրավաբանական բաժնի կողմից կազմվել են համայնքի ղեկավարի որոշումներ, ավագանու որոշումներ, կազմվել են նաև համայնքի ղեկավարի կարգադրություններ և աշխատակազմի քարտուղարի հրամաններ:
Ստուգվել է 4073 նախագծերի համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը, որոնցից՝ 2533-ը համայնքի ղեկավարի որոշումներ, 137 ավագանու որոշումներ, 971 համայնքի ղեկավարի կարգադրություններ, 432 աշխատակազմի քարտուղարի հրամաններ:
Իրավաբանական բաժնի կողմից կազմվել է 572 ելիցի նախագծեր:
Կազմվել և դատարան են ներկայացվել հայցադիմումի պատասխաններ, առարկություններ, միջնորդություններ:
Անհրաժեշտության դեպքում տրվել են բանավոր իրավաբանական խորհրդատվություններ քաղաքացիներին և աշխատակազմի գրեթե բոլոր բաժիններին: Իրականացվել են կազմվող կանոնակարգի և կանոնադրությունների պատրաստման աշխատանքներ: Ստուգվել են համայնքապետարանի տարբեր բաժինների կողմից ներկայացված պայմանագրերի, գրությունների համապատասխանությունը օրենսդրությանը:
Համայնքի ղեկավարի կողմից բաժնի 2020 թվականի ընթացքում կատարված աշխատանքները գնահատվել են լավ